Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երբ Հայաստանը նողկալի վիճակում էր, սիրիահայ շատ բարերարներ մեր կողքին էին. Մարիամ Մանուկյան

Սեպտեմբեր 10,2013 16:31

«Փառատոնը կարեւոր է սփյուռքահայ գործարարների համար, նրանք վերադառնում են հայրենիք, բաց երկնքի տակ մասնակցում են նախաձեռնությանը եւ հետաքրքիր օր անցկացնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդեսի վերաբերյալ նշեց ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի քարտուղար Մամիկոն Խուրշուդյանը:

Սեպտեմբերի 20-22-ը Հյուսիսային պողոտայում կանցկացվի «Երկրները մեկ հարկի տակ» խորագրով փառատոն-ցուցահանդես: Փառատոնին կմասնակցեն ինչպես տեղի արտադրող և ներկրող ընկերություններ, այնպես էլ` միջազգային 40 ընկերություններ, ՀՀ-ում գործող դեսպանատները և հյուպատոսությունները, սփյուռքահայ ներդրող գործարարներ: Ծրագրից գոյացած հասույթի մեծ մասը հատկացվելու է սիրիահայերի աջակցման ֆոնդին:

Նրա համոզմամբ՝ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական, իրենք սփյուռքահայերի հիմնախնդիրները փորձում են փոքր- ինչ լուծել: Այդ օրերին ազգաբնակչությունը հնարավորություն կունենա սփյուռքահայ գործարարների հետ ծանոթանալ, հասկանալ նրանց միտքն ու նպատակը: Փառատոնը համընդհանուր է, բաց բոլորի համար: Նրանք ըմբռնումով են մոտենում միմյանց, հատկապես ուսանողների շրջանում հրաշալի մթնոլորտ է, պարզապես նրանց պետք չէ առանձնացնել:

«Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերության տնօրեն Մարիամ Մանուկյանի խոսքով՝ փառատոնը երկրորդ անգամ է կայանում, հետագայում այն կարելի է իրականացնել ցանկացած երկրում.

«Մենք ցանկանում ենք ներկայացնել Հայաստանում գործող սփյուռքահայ գործարարներին, ովքեր անվճար 70 տաղավարների միջոցով հանրությանը կցուցադրեն իրենց արտադրանքները, կլինի փոխշահավետ համագործակցություն, փառատոնը բարեգործական բնույթ կկրի»:

Մարիամ Մանուկյանի պնդմամբ, երբ Հայաստանը ուներ խնդիր եւ նողկալի վիճակում էր, սիրիահայ շատ բարերարներ մեր կողքին էին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. անի says:

    «Սիրիահայ երիտասարդները հայ երիտասարդների հետ լավ հարաբերությունների մեջ են: Հայերը ըմբռնումով են մոտենում իրենց, հատկապես ուսանողների շրջանում հրաշալի մթնոլորտ է, պարզապես նրանց պետք չէ առանձնացնել»:
    տեսնես այս մեջբերումը ուղիղ ա՞:
    սփյուռքի նախարարության խոսնակը, եթե հայ ու սիրիահայ ա ասում, չառանձնացնելուց ա խոսում, սխալ տեղում ա աշխատում:
    իսկ եթե Առավոտն ա գրել, նորից զարմանալի ա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30