Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն դատապարտում է Երեւանում իր անդամների վրա կատարված հարձակումը

Սեպտեմբեր 10,2013 16:22

Հայաստանում ներկայումս ընթացող իրադարձությունները, որոնցում ներգրավված քաղաքացիական ակտիվիստների շարքերում են նաեւ Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) անդամները, Երեւանում հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Մեզանից շատերի կարծիքով՝ սա վախեցնելու փորձ է այն քաղաքացիներին, ովքեր համաձայն չեն Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ Մաքսային միությանը միանալու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման հետ։

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն դատապարտում է նման մեթոդները եւ ընդգծում, որ դրանք հետընթացի քայլեր են Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար, ինչը կարող է հիմնված լինել միայն քաղաքացիների հետ երկխոսության եւ պետական ​​քաղաքականության բաց քննարկման վրա։

Մենք պահանջում ենք Հայաստանի իշխանություններից՝ հետեւողական լինել հարձակումն իրականացնողներին բացահայտելու եւ պատժելու հարցում եւ երաշխավորել ապագայում նման միջադեպերի կանխումը։

ՔՀՖ Ղեկավար կոմիտեն հայտարարում է, որ հետեւելու է Հայաստանում տիրող իրավիճակին եւ չի հապաղելու մարդու իրավունքների խախտումների հանդեպ համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրելու հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30