Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է փոխվում տղամարդու կյանքում հայրանալուց հետո

Սեպտեմբեր 10,2013 16:13

«Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվել ու Ձեզ է ներկայացրել, թե ինչ է փոխվում կնոջ կյանքում մայրանալուց հետո: Բալիկի ծնվելուն պես ոչ պակաս պատասխանատու շրջան է սկսվում նաև տղամարդկանց համար: Այսօր էլ խոսել ենք հայրերի ու նրանց զգացողությունների մասին: «Ի զարմանս շատերի, ես ուզում էի, որ առաջնեկս աղջիկ լիներ, բայց տղա ունեցանք- ասում է 26-ամյա Գևորգը, – բայց հիմա, որ նայում եմ նրան, էլ չեմ պատկերացնում, որ աղջիկ ունենայի այդքան կսիրեի՞: Երբ իմանում ես, որ հայր ես դարձել սկզբում շոկի մեջ ես ընկնում, չես հասկանում՝ ի՞նչ է կատարվում, բոլորը շնորհավորում են, մաղթանքներ են հղում, իսկ դու դեռ չես գիտակցում, որ արդեն այդ պատասխանատու, և շատ կարևոր պաշտոնի ես: Մեծանում է պատասխանատվությանդ զգացումը, եթե մինչ այդ համարվում էիր ընտանիքի տղամարդը, հիմա արդեն ընտանիքիդ հայրն ես, արդեն հոգ ես տանելու ոչ միայն քո և կնոջդ, այլ նաև փոքրիկիդ համար»: 36-ամյա Ստեփանի համար էլ հայր դառնալն ամենամեծ երջանկությունն է. «Քեզ թվում է, թե ամեն ինչ ունես, բայց երբ ընտանիքդ համալրվում է նոր ու ամենափոքրիկ անդամով, հասկանում ես, որ իրական երջանկությունը հենց նա է, բայց միևնույն ժամանակ պատասխանատվությանդ զգացումն է մեծանում, և արդեն կայուն մարդ ես դառնում»: «Անբացատրելի զգացողություններ են այն պահին, երբ հիվանդանոցի բակում կանգնած անընդհատ ժամին ես նայում, ու հակառակի նման քեզ թվում է, որ այն առաջ չի գնում, – ասում է 30-ամյա Հրանտը, – բայց երբ առաջին անգամ գրկում ես երեխայիդ, հասկանում ես, որ ոչ միայն ժամեր, այլ նաև օրեր ու տարիներ կարելի է սպասել այս հրաշքին տեսնելու համար»: Հրանտի խոսքով՝ այդ պահից սկսվում են նոր մտածմունքներ՝ ինչպես հարատևել ընտանեկան երջանկությունը. «Սկսում ես մտածել՝ ինչպե՞ս է պետք պահել փոքրիկին, ինչպես անել, որ երեխադ մեծանա առողջ ու անհոգ մանկություն ունենա, և վերջապես ինչպե՞ս լինել նրա համար լավ հայր, թիկունք ու օգնական ողջ կյանքում»: «Հայրությունը տղամարդու կյանքում բեկումնային է, նրա մոտ փոխվում է սեփական «Ես»-ի ընկալումը», – ասում է հոգեբան Աննա Բաբայանը: Նրա խոսքով՝ նախքան հայրությունը տղամարդու մոտ ձևավորված պատասխանատվության զգացումը կրկնապատկվում է: «Փոխվում է նաև տղամարդու վարքը միջանձնային հարաբերություններում, դառնում է ավելի կայուն, կշռադատված և ինքնասածի մարդու մոդել, որը պետք է օրինակ ծառայի իր զավակին»: Հոգեբանի խոսքով՝ մեծ է նաև տղամարդկանց սթրեսային ֆոնը հայրանալուց հետո, շատերը փորձում են զսպել սեփական էմոցիաները և ցույց չտալ իրենց զգացմունքները. «Տղամարդկանց ուղեկցող հիմնական հարցը այն է , թե արդյոք կարող են օրինակելի հայր և հոգատար ամուսին լինել, կարող են ընտանիք պահել, երեխային ջերմություն տալ, բավարարել երեխայի ֆինանսական և հոգևոր պահանջմունքները… այս և նմանատիպ այլ հարցերը հաճախ են ծագում տղամարդկանց մոտ, սակայն ինչպես կանանց դեպքում, ամեն ինչ փոխվում է ժամանակի ու նոր կարգավիճակի ընտելացման հետ»:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30