Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն կարող է մատ անել Ռուսաստանին` Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի «ֆուլ» փաթեթը ստորագրելով

Սեպտեմբեր 10,2013 16:07

«Ես լինեի Եվրոպայի տեղը, կստորագրեի Ասոցացման համաձայնագիրը ու դրանով մատ կանեի Ռուսաստանին»,-Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Aravot.am-ի եւ Aysor.am-ի հետ զրույցում իր տարբերակն է առաջարկում վերջին շրջանում բուռն քննարկվող Ասոցացման պայմանագրի եւ Մաքսային միության հետ կապված: 

Պարոն Մակարյանի դիտարկմամբ` որքան Եվրոպան կոշտ հայտարարում է` չեմ ստորագրելու ասոցացման պայմանագիրը, այնքան Ռուսաստանի ցանկություններն արդարանում են, իսկ եթե ստորագրվի, նախ` շատ հետաքրքիր ու գեղեցիկ քայլ կլինի, հետո էլ` բոլորն իրենց տեղերում կնստեն:
Գագիկ Մակարյանը հետեւելով Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ քննարկումներին, այդ թվում նաեւ ռուսական կողմի, զարմացած է, թե ինչու բոլոր կողմերը` հայկական եւ ռուսական, նշում են ու փորձում ապացուցել, որ Մաքսային միությունը ավելի շատ Հայաստանին է պետք. «Ես գտնում եմ, որ այստեղ էլ խախտվել են իրավունքները, երբ ասում են Մաքսային միությանը միանալ, դա համաձայնագիր է, որն ունի 2 կողմ: Այս 2 կողմերի իրավունքները, ինչպես պայմանագիրն է, ֆիքսվում են հավասար: Եթե նախօրոք ասում են, որ միայն քեզ համար է կարեւոր ու լավ, դրանով դիսկրիմինացնում են մեր երկրի իրավունքն ու շահերը: Հայաստանը հավասար պիտի նայի: Եվ նույնիսկ, որ ասում են՝ այսքան միգրանտներ աշխատում են, այսքան գումար են ուղարկում Հայաստան, նույնիսկ թվերը սխալ էին ասում, ես կասեի հետեւյալը`այդ նույն հայերը, որ իրենց երկրում աշխատում են եւ ընտանիքներին ուղարկում են տարեկան մոտ 1.5 միլիարդ դոլար, իրենք 10 անգամ օգուտ են տալիս այդ երկրին, արտադրողականության հաշվին, այսպես ասած` «վիրաբոտկա» են ապահովում»:
Մինչդեռ Ռուսաստանը, ինչպես ասաց միության նախագահը, ունենալով աշխատուժի խնդիր, աշխատողի ծուլության, հարբեցողության, թմրամոլության, մարզերի թերի բնակեցվածության եւ այլ խնդիրներ, այս պարագայում հայերը լրացնում են այդ պակասը:
Բացի այդ, այն որ Ռուսաստանը շեշտում է, որ 1,5 միլիարդ դոլար են հայերը Ռուսաստանից ուղարկում Հայաստան, եւ դա այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանը աշխատանք է տալիս հայերին, ապա, ըստ պարոն Մակարյանի, պետք է ռուսներին ասել, որ 1,5 միլիարդ դոլարին հավասար գումար էլ այդ նույն հայերը ծախսում են Ռուսաստանում` իրենց կեցությունը ապահովելու համար` մուլտիպլիկատիվ էֆեկտով նպաստելով այդ երկրի տնտեսության զարգացմանը. «Այսինքն, եթե տնտեսագետները խոսում են, ուրեմն պետք է բոլոր կողմերը ներկայացնեն: Ես կարծում եմ, որ Եվրամիությունը շատ գեղեցիկ ու ճիշտ քայլ կանի, եթե մի կողմ դնի իր վիրավորվածությունն ու տարաձայնությունները եւ ստորագրի համաձայնագիրը, ներառյալ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագիրը, այսինքն` «ֆուլ» փաթեթը ստորագրի, Հայաստանն էլ լիարժեք վիճակում կլինի, մյուս երկրներն էլ կգնան հանդարտ իրավիճակի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30