Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Բարգավաճ Հայաստանի» ավագանին դեմ է Կիլիկիայի եւ Բաղրամյանի պոլիկլինիկաների միավորմանը

Սեպտեմբեր 10,2013 15:57

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցող Երեւանի ավագանու նիստում, երբ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ներկայացնում էր Կիլիկիա թաղամասում գործող թիվ 7 պոլիկլինիկայի ու Բաղրամյան փողոցում գտնվող թիվ 8 պոլիկլինիկայի միավորման հարցը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ բացատրում միավորման անհրաժեշտությունը եւ որ իրենք առաջնորդվել են բնակչության խնդրանքով, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանն ընթերցեց թիվ 7 պոլիկլինիկայի կոլեկտիվի «բաց նամակը»՝ ուղղված «Բարգավաճ Հայաստանին»: 

Բուժհիմնարկի կոլեկտիվն իր դժգոհությունն էր հայտնել, որ միավորման հարցը որոշվել է առանց կոլեկտիվի կարծիքը հաշվի առնելու: Թամար Պողոսյանն ասաց, որ իրենց ավագանին դեմ է քվեարկելու այս հարցին:
Կիլիկիայի բնակիչն ինչպե՞ս է հասնելու Բաղրամյան՝ «Բարեւ Երեւան»-ի ավագանիների մտահոգությանը Կամսար Բաբինյանն ասաց, որ թիվ յոթ պոլիկլինիկան մնալու է իր տեղում, պարզապես գործելու է որպես թիվ ութի մասնաճյուղ: Անահիտ Բախշյանն էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանից երաշխիքներ պահանջեց, որ թիվ յոթ պոլիկլինիկայի շենքը չի վաճառվի եւ կմնա որպես բուժհիմնարկ:
«Ես չգիտեմ՝ ինչ անեմ, որ դուք բավարարվեք»,- ի պատասխան ասաց Տարոն Մարգարյանը՝ վստահեցնելով, որ չի վաճառվի:
Արմեն Մարտիրոսյանն էլ նկատեց. «Ժամանակին մանկապարտեզների տարածքները սեփականաշնորհվեցին, եւ այսօր բոլորս, դուք էլ մեզ հետ միասին խնդրի առաջ ենք կանգնած»:
Պարոն Մարտիրոսյանը նաեւ քաղաքապետից հետաքրքրվեց, թե հաշվի՞ են առել, որ եթե Կիլիկիայի բնակչությունը բուժսպասարկում ստանա թիվ ութ պոլիկլինիկայից, կարողանալո՞ւ են այնպես անել, որ քաղաքացիների հերթեր չգոյանան:
Չնայած «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանը առաջարկեց հարցը օրակարգից հանել, սակայն 36 կողմ եւ 23 դեմ ձայնով պոլիկլինիկաների միավորման հարցն ընդունվեց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Տեսանյութը՝ շուտով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30