Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Եթե ոստիկանությունը ուզի, քրեական գործ կհարուցի»

Սեպտեմբեր 10,2013 15:10

«Ընտրությունների կեղծման մեխանիզմների հիմքում ընկած է ընտրացուցակների աղտոտվածությունը: Հասկանում եմ, թե ինչու է իշխանությունը համառորեն դեմ այդ ցուցակները ընտրություններից հետո հրապարակելուն: Այդպես կբացահայտվի, թե այդքան մարդ չէր կարող մասնակցել ընտրությանը»,- Այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ ներկայացնելով «Ընտրական մասնակցության մակարդակի ստուգում» ծրագրի արդյունքները: 

Նրա խոսքով՝ մարդահամարի թվերը չեն համապատասխանում իրականությանը. «Տեսնենք՝ ինչպե՞ս եղավ, որ 80, 90 տոկոս մասնակցություն ունեցող տեղամասերում մարդիկ այդքան ակտիվ են, ո՞նց են ապրում այդ գյուղերը» ,- ասաց Բարսեղյանը՝ տեղեկացնելով, որ ծրագրի արդյունքում ստացել են մի աղյուսակ այն մասին, թե ԿԸՀ տվյալներով որքան մարդ է մասնակցել, ու իրենց հաշվարկներով՝ որքան մարդ կարող էր մասնակցել ՀՀ նախագահի 2013թ-ի փետրվարի 18-ին կայացած ընտրությանը:

Պարզվել է՝ «10 գյուղերում մենք ստացել ենք բացասական հաշվեկշիռ. համայնքի հնարավոր ընտրողների թիվը անհամեմատ ավելի փոքր է, քան ԿԸՀ հայտարարած թիվը:

Մի շարք բնակարանների կամ տների դեպքում, երբ ակնհայտ էր, որ երկար ժամանակ չէ, որ փակ է դուռը, օրինակ՝ մարդիկ քաղաք են գնացել, անպայման հարցրել ենք հարեւաններին, որ ոչինչ չվրիպի: Արդյունքում 5386 ընտանիքի դուռ է թակվել: Աղյուսակի մեջ առանձին թվեր ունենք, թե որ գյուղից քանի հոգի է արտագաղթել ընտրություններից հետո»,- տեղեկացրեց Բարսեղյանը, խոստանալով, որ այդ թվերն անպայման հրապարակելու է, նաեւ ուղարկելու ԿԸՀ, ոստիկանություն:

«Եթե ոստիկանությունը ուզի, քրեական գործ կհարուցի: Սա ապացուցելու միակ տարբերակը սահմանային գրանցումներն են, որ պարզվի՝ փետրվարի 18-ին կա՞ր այնքան մարդ, որքան ԿԸՀ-ն է ցույց է տալիս որպես ընտրության մասնակից»,-հավելեց նա, տեղեկացնելով, որ ծրագիրը կյանքի կոչելու համար ծախսվել է 4 մլն դրամ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30