«Սերժ Սարգսյանին նույն հաջողությամբ կարող էին գույնը գցել տալ Եվրոպաները, քանի որ մեր իշխանությունները դրածոներ են, վարում են փալասային քաղաքականություն: Այն էլ այնպիսի փալաս, որի վրա ոչ միայն ոտքերը, այլև շատ այլ բաներ են մաքրում»,-«Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ազատամարտիկ, ՀՀ դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը:
Խոսելով Մաքսային միության անդամակցության որոշման մասին՝ պարոն Սարգսյանն ասաց. «Մեր երկրի ղեկին ապիկար արարածներ են նստած, նրանք մեկ ՌԴ-ում են ապտակ ուտում, մեկ Եվրոպայում: Ֆյուլեն էլ իր աղունն ունի աղալու, բա ո՞նց թե մեզ խոստացել եք, չեք անում»:
Այն, որ ազատամարտիկները պահանջներ են ներկայացնում ՀՀ վարչապետին, Սուրեն Սարգսյանն այսպես է մեկնաբանում. «Բոլոր այն կռվող տղերքը, այն զինվորները, որ երկրի օրհասական պահին հայտարարում են, թե սոված են, ինձ հաց տվեք, դա առնվազն չորքոտանիություն է: Թող մեր տղերքին իզուր չշեղեն ուղուց: Մենք այդ տղաներին ասել ենք, որ մեր անունից այլևս հանդես չգանք: Երկրի համար կռված տղան չի կարող հացի փող մուրալ անարժան մարդկանցից, այն դեպքում, երբ ամբողջ երկիրն ունի հացի խնդիր, երբ մեր նախագահին կարող են բռնել տանել տուտուզախառն մի քանի ապտակ տալ, իսկ մենք ասում ենք կառավարությունը հացի փող տա»:
Ազատամարտիկները որոշել են ստեղծել աշխարհազոր, որը կներկայացնի ՀՀ հասարակության բոլոր շերտերը: Նպատակ ունեն Ազատության հրապարակում ստեղծել 1988-ի վիճակ, որ կարողանան ինստիտուցիոնալ լուծումներ տալ խնդիրներին:
Կարդացեք նաև
Առաջարկում են կլոր սեղան կազմակերպել, որտեղ կուսակցությունները երեք կարևոր հարցերի շուրջ քննարկումներ կունենան:
Սուրեն Սարգսյանը կարծում է, որ երկրում «մի գողին մյուսով փոխարինելով հարց չի լուծվի», համակարգային լուծումներ են պետք: Նա մանրամասնեց. «Այս համակարգում ի՞նչ տարբերություն Սերժին փոխենք Սուրիկով»:
Խոսելով երկրում ամենաթողության, համասեռամոլության դատապարտման մասին, պարոն Սարգսյանն ասաց. «Ես չեմ զարմանա, եթե Բաղրամյան 26-ում էլ անառականոց լինի: Մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, երկիրն անտեր է, ով ասես, ինչ ասես անում է: Եթե Սերժ Սարգսյանը երկրի տերը լիներ, մի քիչ սիրեր երկիրը, այս երկիրն այսպես չէր լինի»:
Շարունակելով թեման ազատամարտիկը նկատեց. «Տիգրան Առաքելյանը մի մուշտի տվեց ոստիկանին, նրան անամոթաբար քարշ են տալիս բանտերում ամենավերջին հանցագործի պես, բայց Լիսկայի ապօրինությունների մասին խոսում են տարիներ շարունակ, Լիսկայի տղան մարդ է սպանել, ու հիմա բաց են թողնում»:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա վերադարձին, պարոն Սարգսյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը ՀՀ երկու բյուջեի չափ փող է գողացել ՀՀ-ից ու նա էլ պետք է դրա համար պատասխան տա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
դուք ճիշտ էք,