Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեւ Երեւանը» բոյկոտեց Երեւանի ավագանու կանոնակարգը ՏԻՄ օրենքներին համապատասխանեցնելու հարցը

Սեպտեմբեր 10,2013 14:11

Երեւանի քաղաքապետարանում Երեւանի ավագանին այսօր քննարկում է Երեւանի ավագանու կանոնակարգը տեղական ինքնակառավարման մարմինների

օրենքներին համապատասխանեցնելու հարցը: Սակայն «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու պահանջով 15 րոպե նիստը ընդմիջվեց: Անահիտ Բախշյանը պահանջեց իրենց ավագանուն տրամադրել քննարկվող հարցի նախագիծը, որպեսզի տեսնեն՝ ինչին են քվեարկելու: Ըստ նրա, իրենք քննարկել են ուրիշ բան, սակայն այսօր մեկ ուրիշ փաստաթուղթ է իրենց հրամցվում:

«Բարեւ Երեւան»-ի ավագանին դժգոհում էր, որ իրենց առաջարկությունները փաստաթղթի վերաբերյալ միայն տեխնիկական մասով են ընդունվել, բովանդակային հարցերի շուրջ արված դիտողությունները հաշվի չեն առնվել: Խմբակցության ավագանին, օրինակ, առաջարկել էր կանոնակարգում նշված «համայնք»-ը փոխվի հանրային բառով:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ի պաշտպանություն սույն փաստաթղթի, որի հեղինակներից մեկն էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանն է, ասաց, որ այն փոփոխություններից հետո դարձել է «դեմոկրատ փաստաթուղթ», քանի որ այսուհետ լրամշակված փաստաթուղթը հնարավորություն է տալու հանրային հնչեղություն ստացած հարցերի շուրջ ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծել, հանձնաժողովներ ստեղծել նաեւ քաղաքապետին կից, բացի այդ, պարզեցվել է

ավագանու արտահերթ նիստերի հրավիրման կարգը:

«Բարեւ Երեւանը» չմասնակցեց այս փաստաթղթի քվեարկմանը, սակայն այն 52 «կողմ» ձայներով ընդունվեց:

Ավագանու նիստը ընդմիջվեց մեկ ժամով: Այն կշարունակվի ժամը երկուսին: Օրակարգում դեռ 12 հարց էլ կա քննարկման:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30