Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանն ափերից դուրս եկավ, դատավորը նրան կոչեց միտինգներում վարժված. (Տեսանյութեր)

Սեպտեմբեր 10,2013 14:05

Այսօր ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը Տիգրան Առաքելյանին կալանքից ազատ արձակելու միջնորդության ներկայացման ժամանակ դատարանում կրքերը թեժացան: Տիգրան Առաքելյանն այն աստիճան վրդովվեց եւ ափերից դուրս եկավ, որ դատարանի դահլիճում հայտարարեց. «Այնպես մի արեք, որ ես փոխեմ իմ խափանման միջոցը, մի արեք, ինձ ավելորդ պատմությունների մեջ մի՛ գցեք, ինձ մի՛ բարկացրեք»:

Սա անմիջապես օգտագործեց մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը՝ որպես հիմք ընդունելով, որ չարժի միջնորդությունը բավարարել:

Տիգրան Առաքելյանին բարկացրել էր այն հանգամանքը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն եւ թիկնապահին, որոնք մարդ են սպանել, ազատ են արձակել: Դատարանը միջամտեց՝ ասելով, որ դա գործի հետ կապ չունի. «Կարող եք ասել, որ վիրավորում եմ, վիրավորա՞նք են փաստերը, իմ հիմնավորումները: Եթե կլսեք, կասեմ ինչ կապ ունի գործի հետ: Ուրեմն ես դիմում եմ էս գործի քավորին, ով որ է: Քաղաքական հետապնդմամբ քրեական գործը պահանջում է քավոր, որը հովանավորում է այն, ինչ կատարվում է հիմա դատարանում: Ես ձեզանից չեմ նեղանում, հարգելի դատարան: Դուք իրականում չեք կարող այլ որոշում կայացնել: Գոռում եմ, որ ուշադիր լսի այդ քավորը: Եթե որեւէ իմ բերած փաստարկին դատարանը կունենա ողջամիտ պատասխան, ես այս քրգործ էլ իմ վրա կվերցնեմ ու կգնամ կնստեմ, խնդիր չկա»:

Դատավորը Տիգրան Առաքելյանին կոչ արեց. «Ձեզ կարգին պահեք, ձեզ պատշաճ պահեք, կարգավիճակները շատ մի շփոթեք եւ աշխատեք անտեղի վիրավորանքներ չշպրտեք աջ ու ձախ»: Տիգրան Առաքելյանը հակադարձեց. «Եթե վիրավորանք է փաստ ներկայացնելը, ես վիրավորելու եմ աջուձախ»:

Դատարանի դահլիճում ներկաները խառնվեցին վեճին, երբ դատավոր Եվա Դարբինյանը հեգնեց Տիգրան Առաքելյանին՝ ասելով. «Ես հասկանում եմ, որ միտինգներում վարժված եւ կոփված եք»:

Դահլիճը սկսեց բղավել՝ «ազատություն, պայքար, պայքար, մինչեւ վերջ»: Դատարանը գնաց որոշում կայացնելու, իսկ ընդմիջմանը լարված մթնոլորտ է ՀԱԿ ակտիվիստների եւ դատախազի միջեւ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարություն says:

    Տիգրան Առաքելյանի բանտում լինելը այն պարագայում, երբ լիսկան իր ձագերի հետ ազատության մեջ է, ամբողջ ժողովրդի համար այնպիսի խայտառակություն է, որ նամուսով մի ժողովուրդ, եթե չկարողանար այդ հարցը լուծել, կոլեկտիվ խառակիրի կաներ։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30