Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն, Ժառանգությունը, ԲՀԿ-ն միացել են ՀԱԿ-ին՝ պահանջելով Տիգրանին ազատ արձակել

Սեպտեմբեր 10,2013 13:04

a-03Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարության ընթացքում դատավորը ներկայացրեց պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդության պատասխանը՝ «ՎիվաՍելլից»:

Հիշեցնենք, որ Մուշեղ Շուշանյանը դատական նիստերից մեկի ընթացքում ասել էր,  որ տուժող Շահեն Հարությունյանը իր հեռախոսով միջադեպը նկարահանել է. «Շահեն Հարությունյանն ասաց, որ չի հիշում՝ որքան ժամանակ է տեւել նկարահանումը, բայց որոշ ժամանակ նկարել է, հետո իր ձեռքին հարվածել են, հեռախոսն ընկել կորել է»:

Շահեն Հարությունյանի ասածի իսկությունը ստուգելու նպատակով նա առաջարկել էր «Ղ-Տելեկոմի» միջոցով ճշտել, թե ինչ հեռախոսի մեջ է եղել իր նշած հեռախոսահամարը, ում անվամբ է գրանցված եղել այդ հեռախոսաքարտը, վերականգնվե՞լ է այն, եթե այո, ապա ե՞րբ:

Այսօր դատավոր Եվա Դարբինյանը տրամադրեց օպերատորի ներկայացրած պատասխանը, բայց այն դեռ ուսումնասիրման կարիք ունի կողմերի կողմից:

ՀԱԿ ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը այսօր եւս մեկ անգամ միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխել եւ նրան կալանքից ազատ արձակել:

Միջնորդությանը կցված էր նաեւ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգություն կուսակցությունների անունից սեպտեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ որի, ԵԽԽՎ-ն իր բանաձեւերից մեկում քաղբանտարկյալի չափորոշիչներն է ներկայացրել եւ կոչ արել այդ չափանիշներով գործերը վերանայել, իսկ Տիգրան Առաքելյանը համապատասխանում է այդ չափորոշիչներով քաղբանտարկյալ տերմինին: Դա, ըստ կուսակցությունների, Հայաստանի հեղինակությունը միջազգային կառույցներում վնասում է:

Միջնորդության մեջ կուսակցությունները կոչ են արել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխել:

Դատավորը ճշտեց՝ նախորդ միջնորդություններից հետո, երբ դուք ներկայացել էիք Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, որեւէ բան փոխվե՞լ է:

Պաշտպանն ասաց, որ որեւէ հիմնավորում եւ պատճառաբանություն չի եղել՝ խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ:

Տիգրան Առաքելյանի խոսքերով՝ «Մի օրինակ բերեմ՝ եթե գնանք կոշկակարի մոտ կոշիկ պատվիրենք, իրեն պետք է նյութ տանք: Երբ տալիս են ստվարաթուղթ, պարզ է, որ այդ կոշիկը պատռվելու է: Այդ կոշիկն են պատվիրել, որ պատռվում է եւ այդ կոշիկով են, որ բոբիկ են միջազգային կառույցներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30