Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ փաստաթուղթ են Թբիլիսիում ստորագրել Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի փորձագետները ԼՂ-ի մասին

Սեպտեմբեր 10,2013 12:43

Քաղաքական դաշտի, հասարակական ոլորտի ներկայացուցիչներn այսօր քննարկեցին «Հաղթահարելով փակուղին» ծրագրի շրջանակներում Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի փորձագետների կողմից մշակված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկները, հակամարտության կողմերի պետական և հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետագա քայլերը:

Նշենք, որ Թբիլիսիում հունիսի 15-18-ը կազմակերպված քննարկման արդյունքում ընդունվել է համատեղ առաջարկությունների փաստաթուղթ, որտեղ, մասնավորապես անդրադարձ է կատարվում շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի դատապարտմանը, այս առումով հասարակական վերահսկողությանը, դասագրքերի մոնիթորինգին, համագործակցային մթնոլորտի ստեղծմանը:

Քաղաքական վերլուծաբան, ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը զարմացած է, որ այս փաստաթղթի տակ ստորագրել է Ադրբեջանը: Նա նշեց. «Եթե իրենց հակառակ ուժը ճնշի, նահանջ է սպասվելու, ու եթե այս տեմպերով գնանք, հնարավոր է հաճելիորեն զարմանանք»:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, որ փաստաթղթում դրույթներ կան շփման գծի, հրադադարի ռեժիմի հասարակական վերահսկողության մասին:

ԼՂՀ-ում ծրագրի համակարգող Իրինա Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, որ վերջին շրջանում միտում է նկատվում, որ իրականացվող բազմաթիվ նախագծերից քչերն են ԼՂՀ-ն համարում ինքնուրույն սուբյեկտ: Նա մանրամասնեց. «Ադրբեջանի հիմնական նպատակը կոնֆլիկտը այլ հարթություն տեղափոխելն է, և այս տարիների ընթացքում մեր հիմնական պայքարն ընթացել է հենց այս ուղղությամբ: Հիմա էլ կրկին Ադրբեջանի կողմից ստացած առաջարկությունները վկայում են նույն խնդրի մասին: Չէի ասի, որ ղարաբաղյան հասարակությունը լիովին ողջունում էին այս փաստաթուղթը: Բայց կային նաև դրական արձագանքներ, որ եթե անգամ այս փաստաթուղթը բանակցային հարաբերություններում կոնկրետ դրական առաջընթաց չգրանցի, գոնե այն ֆոն կստեղծի»:

Շատերին մտահոգեցին փաստաթղթում ներառված դրույթների գործնականում իրականացման մեխանիզմները, օրինակ՝ հարց հնչեց, թե ինչպես են պատկերացնում ադրբեջանական դասագրքերի՝ հայկական կողմին տրամադրումը և այլն:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30