Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր պատգամավորները գոհ չեն Նալբանդյանի պարզաբանումներից

Սեպտեմբեր 10,2013 12:20

Քիչ առաջ ավարտվեց խորհրդարանում հրավիրված դռնփակ նիստը, որի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է պարզաբանումներ ներկայացներ պատգամավորներին`Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումների մասին:

Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք որեւէ սպառիչ պատասխան չեն ստացել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից:

Pashinyan «Ցավոք ՀՀ ԱԳ նախարարը չունի պատասխան: Քանի որ հանդիպումը փակ էր ես կարող եմ արձանագրել, որ Էդվարդ Նալբանդյանը որեւէ հարցի չի պատասխանել եւ բովանդակային որեւէ տեղեկատվություն, ըստ էության, չենք ստացել»,-ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը`շարունակելով. «Ցավոք, ես բովանդակության մանրամասները չեմ կարող բացահայտել, բայց ասում էր ամեն ինչ, բացի այն՝ ինչ որ կապ ուներ հարցի եւ նրա էության հետ»:

Naira-ZohrabyanԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց. «Ես չստացա իմ հարցի պատասխանը, թե ի՞նչ է շահում Հայաստանը` տնտեսական մեկ ռեժիմը մեկ այլ ռեժիմով փոխարինելով:

QoqobelyanԱզատ Դեմոկրատներ կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ նկատեց. «Քանի որ ժամանակը սահմանափակ էր, շատ հարցեր մնացին բաց: Մասնավորապես, ես շատ կուզենայի որ խոսվեր այսօր Ամերիկայի նախագահի կողմից այդ հայտնի նամակի մասին՝ կապված Ղարաբաղի հետ, կուզենայի որ խոսվեր իրավահավասարության մասին: Ինձ հետաքրքրող հարցերը չհնչեցվեցին, իսկ ես հնարավորություն չունեցա այդ հարցերը հնչեցնելու: Հույս ունեմ, որ առաջիկայում գրավոր, կամ ԱԺ ամբիոնը օգտագործելով կբարձրացնեմ այդ հարցերը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30