– Արդյո՞ք վարորդները պարտավոր են կայանել միայն վճարովի կայանատեղիներում, կամ եթե վարորդը տեղյակ չէ նման որոշման մասին, մի՞թե արդարացի է մեքենայի տարհանումը։ Համաձա՞յն եք, որ սա հերթական որոշումն է ժողովրդին ֆինանսապես ավելի շատ նեղություն տալու համար։
ՊԱՏԱՍԽԱՆ. Անիմաստ որոշում է, սպասարկում է օլիգարխիային եւ այդպես էլ պետք է շարունակի։ Թող բոլոր օրական մի քանի կոպեկ աշխատող մարդիկ եւս իմանան, որ իրենց ձեռքից ամեն ինչ պետք է խլեն։ Քանի դեռ ժողովուրդը միահամուռ չի բարձրացնում իր բողոքը եւ պայքարում նման անմիտ որոշումների դեմ, այնքան իշխանությունը կշարունակի միջոցներ ձեռնարկել ժողովրդի գրպանին ավելի կպչելու համար։ Նման կերպով Տ. Մարգարյանը ցանկանում է ավելի հարստացնել մասնավոր ընկերությանը։
Իսկ ինչ վերաբերում է էվակուացիային, ես չգիտեմ՝ դա օրենքով նախատեսված է, թե ոչ կամ ով է սահմանել այդ տուգանքը։ Ինչքանով որ ես եմ տիրապետում, օրենքը հակաօրինական է, մնացած տուգանքի մասին չգիտեմ։ Եթե հետաքննական լրագրություն անեք, բավական հետաքրքիր դեպքերի կհանդիպեք, կարելի է ասել՝այդ մրցույթը կազմակերպվել է հենց այդ մասնավոր ընկերության համար։
Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
ՀԱԿ վարչության անդամ
Պատրաստեց Հովհաննես ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում