Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կալանավորի մայր. «Հիվանդ որդուս խոշտանգել են, նվաստացրել»

Սեպտեմբեր 10,2013 11:59

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Առինջ գյուղի բնակիչ Հովհաննես Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական քննությունը:

Երկու դատական նիստ է հրավիրվել, երկրորդ նիստին չէր ներկայացել տուժող ճանաչված, նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված Արտյոմ Հակոբյանը:

Վերջինս, ըստ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի, կողոպուտ կատարելու համար ներկայումս գտնվում է կալանքի տակ, իսկ նրա դեմ հարուցված քրեական գործի վարույթն էլ գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Արտյոմ Հակոբյանը մեղադրվում է անցյալ տարվա դեկտեմբերին Երեւանի Բագրատունյաց պողոտայում ` Երեւանյան լճի մոտ, Արսեն Փարեմուզյանի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, նրանից բացահայտ ««Նոկիա» տեսակի հեռախոս հափշտակելու, փախուստի դիմելու, իրական տուժողին զգալի չափի գույքային վնաս պատճառելու համար:

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն»« քրեակատարողական հիմնարկում չորսօրյա հացադուլը երեկ դադարեցրել է Հովհաննես Հովհաննիսյանը:

Մեր զրույցի ժամանակ կալանավորի մայրը` Արուսյակ Սահակյանն ասաց, որ ամուսնու մահվանից հետո մեծ դժվարությամբ է պահել իր յոթ երեխաներին, որից երկուսը` անչափահաս: Ավագ որդին` Հովհաննեսը աշխատել է Առինջ գյուղի գերեզմանում, քարերի եւ ապակու վրա փորագրման, բանվորի աշխատանքներ: Նա օգնել է իր բազմանդամ ընտանիքին:

Հովհաննեսը ունի նաեւ առողջական խնդիրներ` «օլիգրոֆրենիա, թեթեւ աստիճանի մտավոր դեբիլություն» հիվանդություն:

Ըստ գործի նյութերի, Հովհաննեսի նկատմամբ անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին Կոտայքի մարզի քննչական բաժանմունքի կողմից քրեական հետապնդում է սկսվել:

«Այդ օրը որդիս գտնվել է տանը, երբ մեր տուն է եկել մեր վաղեմի ծանոթ, հարեւանությամբ բնակվող, պատիժը կրելուց ազատված, նախկինում երեք անգամ դատապարտված Արտյոմ Հակոբյանը: Ազատվելուց հետո նա զբաղվում էր տարբեր ապրանքների, բջջային հեռախոսների վաճառքով, մշտապես իր ունեցած ապրանքները բերում էր, ցույց էր տալիս մեզ, որդուս»,-պատմում է Ա.Սահակյանը:

Ըստ կալանավորի մոր, նա իր այդ այցի ժամանակ էլ բջջային հեռախոս է առաջարկել որդուն, ցույց էր տվել հեռախոսը, պահանջել գումարը:

Հովհաննեսը ուշ ժամին զանգել էր Արտյոմին, խնդրել, որ նա բերի հեռախոսը.մտադիր էր գնել իր դպրոցահասակ դստեր համար:

«Արտյոմը եկել է մեր տուն, հաց են կերել, օղի խմել: Տվել է վաճառվող հեռախոսը, դրա դիմաց վերցրել երեք հազար դրամ գումար, ապա զանգել են իրենց ծանոթին` Գայանեին: Հովհաննեսը ապտակել է Արտյոմին, ապա հաշտվել են, Արտյոմը գնացել է»«,-ասում է Ա.Սահակյանը:

Ի դեպ, Արտյոմ Հակոբյանը ոստիկանությունում հաղորդում էր տվել այն մասին, որ Հովհաննեսը մարմնական վնասվածք է հասցրել իրեն, հափշտակել իր բջջային երկու հեռախոսները:

Արտյոմի հեռանալուց մի քանի ժամ հետո Առինջի տուն են մտել Նոր Նորքի ոստիկանները, տանն աշխատող Գագիկ Հայրապետյանին, Հովիկին տանում են …Աբովյանի քննչական բաժին:

«Հիվանդ որդուս խոշտանգել են, նվաստացրել, նրան տեղափոխելու ընթացքում իջեցրել են մեքենայից, նկարահանել, ասել, թե դա կուղարկեն քրեակատարողական հիմնարկ: Այս բոլոր անօրենություններին չդիմանալու համար, ցանկացել եմ կյանքիս վերջ դնել , ամուսնուս ծննդյան օրը ինքնասպանության փորձ կատարեցի, որը կանխվեց երեխաներիս կողմից»«,-պատմում է Ա.Սահակյանը:

Ի դեպ, ըստ նրա, որդուն հարցաքննել են, ցուցմունք վերցրել առանց պաշտպանի:

Հովհաննեսի կնոջը, մորը, դուստրերին չեն դատակոչել, սա այն դեպքում, երբ բազմաթիվ անգամ կանչել են բաժին, վերցրել բացատրություններ, ապացույցներ:

Արուսյակ Սահակյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, մարզի դատախազին, որպեսզի մեղադրող կողմը վերանայի իր դիրքորոշումը և հրաժարվի մեղադրանքից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30