Լրահոս
Օրվա լրահոսը

Զդիսլավ Ռաչինսկի. «Չի կարող լինել «եւ-եւ»

Սեպտեմբեր 10,2013 11:53

Հատված Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ հարցազրույցից:

 Այն բանից հետո, երբ եվրոպացի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարեցին, որ մտնելով Մաքսային միություն, Հայաստանը փակել է Եվրոպայի հետ Ազատ առեւտրի համաձայնագիրը ստորագրելու հնարավորությունը, ՀՀ իշխանությունները հայտնեցին, որ ՄՄին միանալը չի նշանակում ԵՄի հետ քաղաքական երկխոսության դադարեցում, եւ մտադրություն ունեն Վիլնյուսում նոյեմբերի 29-ին կայանալիք գագաթաժողովին նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, առանց ԽՀԱԱՀի։ Ինչ եք կարծում, դա հնարավո՞ր է:

– Ինչպե՞ս։ ԽՀԱԱՀ-ն Ասոցացման համաձայնագրի հենց տնտեսական բաղադրիչն է։ Պատկերավոր ասած՝ այն կազմված է «Ա» եւ «Բ» պլաններից։ Պլան «Ա»¬ով Հայաստանը պատրաստվում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, իսկ ԽՀԱԱՀ-ը դրա մի մասն է, եւ եթե Հայաստանը չի

ստորագրում «Ա»–ն, ապա ավտոմատ մտնում է պլան «Բ», այսինքն՝ մնում է ԵՄ-ի գործընկերը, ինչպես Ադրբեջանը եւ Բելառուսը։ Հիմա Հայաստանը, կարելի է ասել, մոտեցավ այդ խմբին։ Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան ընտրեցին ավելի արագացված ճանապարհը ԵՄ-ի հետ

ասոցացման հարցում։ ԵՄ-Հայաստան համագործակցությունը շարունակվում է, ուղղակի հիմա ավելի դանդաղ ընթացքով։

Այսինքն` ստացվում է, որ Հայաստանը Վիլնյուս չի՞ գնալու՝ որեւէ փաստաթուղթ ստորագրելու։

– Իսկ ի՞նչ պետք է ստորագրի Հայաստանը։ ԵՄ-ն ունի բանակցություններ վարող խմբեր, որոնց անդամները Հայաստանի հետ պետք է ստեղծեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր, որը ներառում է Հայաստանի հետ մտնել

ազատ առեւտրի գոտի, չկա ուրիշ տարբերակ։

Սերժ Սարգսյանը բազմիցս է հայտարարել, որ ինտեգրացիոն գործընթացների հարցում Հայաստանը ընտրում է «եւեւ» սկզբունքը։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է ԵՄ հետ բանակցություններում ասոցացման համաձայնագրի նոր տեսակ ստեղծել։

– Օրինակ՝ ԵՄ-ն նման բան արեց Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ։ Այս դեպքում ասում ենք՝ այդ երկրները հանդիսանում են ԵՄ-ի հարեւանները, բայց նրանք եվրոպական երկրներ չեն։ Հայաստանի դեպքում ասում ենք, որ հանդիսանում են հարեւաններ եւ եվրոպական երկրներ, այդ պատճառով էլ նրանց հետ մոտեցումը ուրիշ է։ Իսկապես, հնարավոր է ստեղծվեր տպավորություն, որ կարելի էր համատեղել այդ միությունները, բայց ինչպես հիշում ենք, ԵՄ-ի ներկայացուցիչները այստեղ՝ Հայաստանում մի քանի անգամ հայտարարեցին, որ շատ դժվար է, չեն տեսնում նման հնարավորություն։ Երկու միություններում կան շատ հստակ կրիտերիաներ, ստանդարտներ, որոնք հնարավոր չէ համատեղել։ Չի կարող լինել «եւ-եւ»։ Խնդիրն այն է, որ բանակցությունները տեղափոխվում են քաղաքական հարթություն, այն դեպքում, երբ աշխատանքներ պետք է տարվեին ընդհանուր ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ։ Սրանք մի քիչ տարբեր հարցեր են, եթե նույնիսկ Վիլնյուսում Հայաստանը ստորագրեր համաձայնագիրը, ապա ոչ մի փոփոխություն անմիջապես չէր նկատվի, ուղղակի կնշմարվեր որոշակի ուղղություն։ Բայց Հայաստանը, ինչպես տեսանք, ընտրեց ուրիշ ճանապարհ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30