Սեպտեմբերի 9-ի առավոտյան Նոյեմբերյան քաղաքում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին «ԳԱԶ-31-10» մակնիշի ավտոմեքենան հարվածել է կովի: Հարվածի ուժն այնքան մեծ է եղել, որ մեքենայի ռադիատորը վնասվել է, կովը փռվել է ճանապարհին: Ավտոմեքենայի առաջնամասը ջարդվել է, լուսարձակների ջարդված ապակու կտորները թափված են միջպետական ճանապարհի ասֆալտին:
Սեպտեմբերի 9-ի երեկոյան Ժամը 21.30-ի սահմաններում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին հարվածել է ճանապարհին հայտնված գոմեշին: Դեպքից մեկ ժամ անց կենդանու մարմինը դեռ փռված էր միջպետական ճանապարհին:
Տավուշի մարզի ճանապարհներին թափառող ընտանի անասունները խոչընդոտում են երթեւեկությանը, վթարների պատճառներ դառնում:
Նախկինում հայտնել ենք, որ Իջեւան եւ Նոյեմբերյան քաղաքի փողոցներում թափառող կովեր շատ կան:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ