Ֆրանսիայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ մարզա-մշակութային խաղերում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության պատվիրակության միանգամից յոթ բասկետբոլիստ, երկու հեծանվորդ եւ մեկ ֆուտբոլիստ անհետացել են:
Խորհրդավոր անհետացումը եղել է այն բանից հետո, երբ մարզիկներին ձեռքի ծախսի համար առձեռն 1000-ական եվրո են տվել: Այս մասին գրում է «LaDepeche.fr»-ը:
Մարզիկները դժվար թե երկար ժամանակ մնան փախուստի մեջ, քանի որ նրանց անձնագրերը մարզիչների մոտ են: Ոչ հարուստ եւ բռնապետական երկրների մարզիկների «դասալքության» դեպքերը հաճախակի հանդիպող երեւույթներ են: Սովորաբար, դա լինում է միջազգային խոշոր մրցումներում, երբ նրանք ավելի ուշ հայտնվում են կամ այլ երկրում, կամ վերադառնում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ