Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցի կարծիքով, ՊՆ քննչական ծառայության այս որոշումն ուղղակի ապտակ է մեր ԶՈւ սպաներին

Սեպտեմբեր 10,2013 11:30

«Դեպքից հետո բոլոր գործողությունները, որոնք իրավապահ մարմինների կողմից իրականացվել են, անօրինությունների շարան է, հանցավոր անգործություն։ Ավելին, այդ անգործությանը իրավական գնահատական չտալը՝ դատախազության կողմից, ի դեմս Գեւորգ Կոստանյանի, նույնպես կոպիտ խախտում է»,- մեկնաբանելով որոշումը՝ մեր զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Գործի քննությունը ՊՆ քննչական ծառայությանը հանձնելը նա մեծ խախտում է համարում։ Իրավապաշտպանը կարծում է, որ դա քաղաքական որոշման արդյունք է։ «Զինդատախազի կողմից հրապարակային արված գնահատականները՝ մինչեւ փորձաքննությունների անցկացումը, քննության վրա ուղղակի ազդեցություն ունեցող եւ ուղղորդող նշանակություն ուներ, որը նույնպես հանցագործություն է։ Նա կանխորոշում էր, թե ով է մեղավոր լինելու, ով՝ անմեղ»,- ասաց Սաքունցը, ՊՆ ՔԾ շաբաթօրյա որոշումն անվանելով արդարադատության բռնաբարություն օրը ցերեկով։

«Ստացվում է, որ հարձակվողները տուժել են, իսկ նրանք, ում վրա իբր հարձակվել են, ոչ մի վնասվածք չեն կրել։ Ավելին, «հարձակվողներից» մեկը մահացել է, մյուսը ծանր վիրավորանք է ստացել։ Էն հրացանը, որ եղել է Արտակ Բուդաղյանի մեքենայում, լիցքավորված չի եղել։ Հարձակվողն առանց փամփուշտների է՞ գնում»,- փաստերն ամփոփեց ՀՔԱՎ ղեկավարը։

Արթուր Սաքունցի կարծիքով, ՊՆ ՔԾ այս որոշումն ուղղակի ապտակ է մեր ԶՈւ սպաներին, որով ցույց է տրվում, որ ոչ միայն սպաները պաշտպանված չեն օլիգարխներից, այլեւ ծառայեցվում են ռեժիմին։ «Որոշում է կայացվել հովանավորելու Լիսկային եւ իր ընտանեկան բանդային։ Բայց իր բովանդակությամբ սա նույնիսկ քաղաքական էլ չի։ Սա ուղղակի մաֆիոզ մտածելակերպի տիպիկ արտահայտություն է, երբ պետական լծակները, լիազորությունները եւ գործառույթները ակնհայտորեն քրեական փիլիսոփայության եւ տրամաբանության տեսակետից են կիրառվում ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Սա մարտահրավեր է յուրաքանչյուրիս։ Սա ինդիկատոր է իշխանության որակի եւ բնույթի մասին»,- ասաց իրավապաշտպանը։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30