Քիչ առաջ քաղաքապետարանի առջեւից բերման ենթարկվեցին երեք ակտիվիստներ, այդ թվում՝ Սուրեն Սահակյանը եւ Վահագն Մինասյանը:
Այս պահին քաղաքապետարանի դիմաց ոստիկանները շրջապատել են քաղաքապետարանը՝ արգելելով ակտիվիստներին մոտենալ քաղաքապետարանին: Ակտիվիստները փորձում են մտնել քաղաքապետարան՝ մասնակցելու ավագանու նիստին, պնդելով, որ դա հրապարակային է: Եվս երկու հոգու բերման ենթարկեցին:
Այս պահին ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ բախում է սկսվել, ակտիվիստները բարձրանում են աստիճաններով, իսկ ոստիկանները նրանց քաշքշելով, շղթա կազմած իջեցնում են ներքեւ:
Մանրամասները՝ շուտով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ