Մարտունիում մեկնարկել շախմատի «Սեւանա լիճ» 16-րդ կարգի միջազգային մրցաշարը, որին մասնակցող 10 գրոսմայստերները ներկայացնում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ավստրիան եւ Լեհաստանը:
Խաղացված երկու տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում են հայաստանցիներ Կարեն Գրիգորյանը եւ Արման Փաշիկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ