ԱՄՆ Սենթ-Լուիս քաղաքում մեկնարկած «Sinqfield Cup 2013» շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում են Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան եւ Գատա Կամսկին, Հայաստանի շախմատիստների առաջատարը մեկնարկային տուրում սեւերով պարտվեց Նակամուրային, իսկ Կարլսենն առավելության հասավ Կամսկու նկատմամբ:
Այսօր՝ 2-րդ տուրում, Արոնյանը սպիտակներով խաղում է Կարլսենի հետ, մյուս զույգում հանդիպում են Նակամուրան եւ Կամսկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ