«Նախախորհրդարանի» քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որ երեկ առավոտյան նախաձեռնության անդամ Իրինա Ղափլանյանի` «Բլուր» կոչվող թաղամասում գտնվող տան մոտ անհայտ անձինք «հերթապահել են» «Տոյոտա Կարոլա» մակնիշի սև գույնի 006 ՈՈ 01 պետհամարանիշի ավտոմեքենայով: Ժամը 08:35-ին, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը երեխայի հետ իր ավտոմեքենայով դուրս է եկել բակից, «Տոյոտան» սկսել է հետապնդել նրանց: «Առաջին լրատվական»-ը պարզեց, որ մեքենան պատկանում է Ազգային անվտանգության խորհրդի ներքին անվտանգության վարչության պետ Ալեքսանդր Սահակյանին:
Հետաքրքրվեցինք՝ մինչև այս պահը ճանաչե՞լ է արդյոք նշված ընտանիքին։ «Ես ընդհանրապես այդ մարդուն չեմ էլ ճանաչում, զարմանում եմ՝ եթե հարևան են, ես 15 տարուց ավելի է՝ այստեղ եմ բնակվում, և իրենք ինձ և իմ մեքենան չե՞ն ճանաչում: Ես անգամ չգիտեմ՝ նրանք որտեղ են բնակվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սահակյանը:
Հարցադրմանը,թե այդ դեպքում ո՞րն է նպատակը, նա պատասխանեց. «Իմ փորձը մի քիչ շատ է՝ նման աշխատանքների հետ կապված, և կառույցին PR էր պետք, ճանաչում էր պետք… Ո՞վ գիտեր՝ ո՞վ է այդ կինը, ինքը հիմա տպեց, և բոլորը իմացան, որ նման կին գոյություն ունի այդ կառույցում աշխատող: Ինձ PR պետք չէ, ինձ ճանաչում են շատերը»։
Հայտարարության մեջ նաև նշված էր, որ հետապնդումը տևել է շուրջ 15 րոպե և դադարեցվել է, երբ Ի. Ղափլանյանի ամուսնու ավտոմեքենան հասել է Բաղրամյան պողոտա: «Դուք գիտե՞ք, որ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը գտնվում է Բաղրամյանում, դե հիմա եթե ինձ մինչև Բաղրամյան են հետապնդել, պարզ է չէ՞, որ ես աշխատանքի եմ եղել»,- ասաց Ալեքսանդր Սահակյանը:
Կարդացեք նաև
Սիրանույշ Պապյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում