shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի 800 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում բախվել է Opel Astra մակնիշի 35 ՕV 699 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ն էլ իր հերթին բախվել է իր առջևով ընթացող Mercedes մակնիշի 11 ՏՍ 395 համարանիշի ավտոմեքենային: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, և մինչ վթարի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, Toyota-ի վրայից հանվել էին համարանիշները, որոնք ոստիկանական համարանիշներ էին, և ըստ ֆոտոլրագրողի՝ նշված ավտոմեքենան սպասարկում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիա-Սեբաստիա շրջանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում