Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով»…

Սեպտեմբեր 10,2013 00:18

iLurի ընթերցողներից Արմեն Ավետիսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին է ուղղել հետևյալ հարցը. «Պարոն Նախագահ, Կոնգրեսի վարչության սեպտեմբերի 7-ին կայացած նիստի Ձեր ելույթում Դուք հրաշալի և մատչելիորեն բացատրեցիք, թե Ռուսաստանի և Եվրոմիության միջև ընտրություն կատարելու գործընթացում ինչ պիտի աներ Սերժ Սարգսյանը: Այժմ ինձ հետաքրքրում է մի այլ՝ նույնքան կարևոր հարց. իսկ ի՞նչ պիտի չաներ նա»:

Կոնգրեսի լրատվական ծառայության միջոցով iLur-ը ստացել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետևյալ պատասխանը.

– Ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար չպետք է, ավելին, իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական) խաղերի մեջ: Չպետք է այնքան միամտություն ունենա, որ կարծի, թե կարող է գերտերություններից մեկին մի բան խոստանալ, իսկ մյուսին՝ մի այլ բան, ու այդ «խորամանկ քաղաքականության» շնորհիվ հասնել ինչ-որ հաջողության: Հնարավոր չէ որևէ գերտերության թիկունքում գործարքներ կնքել, որոնց մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ չլինեն մյուս գերտերությունները:

Բոլոր գերտերություններն էլ տիրապետում են հետախուզական այնպիսի հզոր հնարավորությունների, որ փոքր երկրները հազիվ թե կարողանան նրանցից որևէ գաղտնիք թաքցնել: Հետևաբար, փոքր պետությունների ղեկավարները գերտերությունների հանդեպ պետք է առավելագույնս անկեղծ լինեն:

Վերջիններիս կողմից նման վարքագիծն անպայման կգնահատվի, և եթե դրանից նույնիսկ որևէ բան չշահես, ապա հաստատապես ոչինչ չես կորցնի: Մի խոսքով, ժողովրդական լեզվով ասած՝ որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով», երկու լարի վրա խաղալով՝ կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել»: Այդ լարերից մեկը, իսկ երբեմն՝ երկուսն էլ, ի վերջո, անխուսափելիորեն կփաթաթվեն նրա վզին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    Քո մայրենիքիդ «կալիբրի» (22000քառ. կմ) ղեկավարը իրավունք ունի, իսկ մեր երկրի ղեկավարը չունի՞:
    Քո մայրենակիցներ Դանինից ու Զասլանսկուց ավելի խելացի եւ պրոֆեսիոնալ մասնագետներ չկա՞յին հայության մեջ:
    Թե՞ ԱԱԾ-ն մի հատ «Շայ» չարժի: Թե՞ Մարիուս Յուզբաշյանն ու Հուսիկ Հարությունյանը մի հատ Իսրայել Ամիրի չափ խելք չունե՞յին:
    Ոչ քո, ոչ էլ Սերժ Սարգսյանի խելքի բանը չի խաղերի մեջ մտնելը, էլ չեմ ասում աշխարհաքաղաքական:
    Քո «պուճուր հալով» քանի՞ լարի վրա ես խաղում:

  2. Maxim says:

    Ինչպես ամեն պատճառ, ունի իր հետևանքները, այնպես և հակառակն:
    Երկրորդ և երրորդ նախագահ կոչվածները, կամ ինքնակոչ նախագահները, կոփվելով ու թրծվելով ադրբեջանական խարդավանքների հորձալիքներում, չկարողացան իրենց էությունը փոխել և դաստիարակվել այն իրականության ներքո, որ հայտնվել են սեփական ազգի ,,կարծում եմ սեփական
    բառը՝ ազգին չպետք է վերաբերվի, քանի որ որոշ անասուններ այդ բառի տակ հասկանում են՝ հագուստ, իր, և վարվում ճիշտ այդպես ինչպես կվարվեին իրեղենի հետ: Մեր լեզվագետները լուրջ
    պետք է մտածեն այդ մասին,, ճակատագրի բախտորոշի դերում և վերաբերվեցին՝ Մոնղոլ Թաթարական արշավանքի հնարքներով:
    Նույն գաղափարով ուղորդվելով իրենց շուրջ հավաքեցին հանցավոր տարրերին, որոնց բացատրել
    ոչինչ հարկավոր չի, հարկավոր է ընդհամենը տաշտակում պարբերաբար լափելու և լակելու իրենց
    թափոնները ավելցնել: Իսկ այսօրվա ոստիկանը,՝ նույն անառակաբարո նորմերով հատուկ ընտրված
    տարր է:

  3. Աննա Վանաձորից says:

    Մարդը լավ էլ ֆռացրեց բոլորին, չեմ կարծում, որ Պուտինին խաբել է, պարզապես կեղծված ընտրությունները ժողովրդավար, ազատ արդար ճանաչելու համար կեղծ արժեքներ փայփայող Եվրոպայի հետ քյանդրբազություն արեց, նրանք էլ աչքերն ու բերանները փակեցին Հայաստանի կեղծված ընտրությունները ճանաչելով մեկ քայլ արաջ, այնպես, որ կեղծավոր Եվրոպայի հետ չարժ հույսեր կապել։ Վերջը Հայաստանի համար բարի լինի․․․ ի տարբերություն ԼՏՊ-ի երկրորդ անգամ կեղծված ընտրությունից հետո ոչ մի Եվրոպական երկիր չճանաչեց նրան նախագահ, իսկ ՍՍ-ին ճանաչեցին շնորհավորեցին, եթերները լցված էին կեղծված ընտրությունով ընտրված նախագահին շնորհավորանքներ հղելով։

  4. Համլետ says:

    Ադմին,խնդրում եմ հայերեն տառերով օտարալեզու մեկնաբանություններ (1-4 ներառյալ) հրապարակելիս նշել,թե ի՞նչ լեզվով են դրանք գրված,որպեսզի գոնե մենք կարողանանք այն թարգմանել ու հասկանալ՝ վերջապես…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30