Վաղը Հայաստանի ազգային հավաքականը «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալելու է Դանիայի ընտրանուն:
Մեր ֆուտբոլիստները երկրպագուների աջակցության կարիքն ունեն: Սակայն լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այսօրվա դրությամբ նույնիսկ ամենաէժան՝ 2000 դրամանոց տոմսերը չեն սպառվել: Մարդիկ տոմս գնել ի վիճակի չեն:
Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ է Իտալիայի, Բուլղարիայի, Չեխիայի եւ նույն Դանիայի հետ միասին հավասար հավակնում աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգրի: Դրա համար «Հրազդան» մարզադաշտը սեպտեմբերի 10-ին պետք է հնարավորին չափ մարդաշատ լինի:
Այդ գործում կարող են օգտակար լինել մեր գործարարները, փողատերերը: Եթե նրանցից ամեն մեկը 500 տոմս գնի ու բաժանի ֆուտբոլասերներին՝ ուսանողներին, երիտասարդական կազմակերպություններին, իրենց իսկ աշխատողներին, մեծապես կնպաստի մեր ընտրանու վաղվա՝ օդի պես անհրաժեշտ հաղթանակին:
Կարդացեք նաև
Դեռ ուշ չէ: Դեռ մի ամբողջ օր առջեւում կա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ