«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում չքննադատեց Երեւանում վճարովի ավտոկայանատեղիների համակարգը։ Նա պարզաբանեց, որ ուսումնասիրել է փաստաթղթերը եւ համոզվել, որ ամեն ինչ նորմալ է։
Մինչ այդ նա նշել էր, թե անընդունելի է, որ անկախ նրանից քաղաքացին վճարովի կանգառում կանգնել է 5 րոպե կամ մեկ ժամ, վճարի նույնքան գումար։ Սակայն հիմա համոզվել է հակառակում։
Պարոն Հովհաննիսյանը , սակայն , մի բանում համոզված է «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը քաղաքացիներին ոչ մի ծառայություն չի մատուցում։
Ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը, պարզաբանեց, որ իրենք ծառայություն են մատուցում միայն Երեւանի քաղաքապետարանին։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ