Այսօրվա մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, խոսելով Ռոման Բերեզովսկու վնասվածքի մասին, ասաց. «Նա ծնկի շրջանում մկանային վնասվածք է ստացել: Քիչ առաջ եմ նրա հետ խոսել՝ լավ է: Մենք ավելի վատ բան էինք կասկածում, որը Ռոմանին վեց ամսով շարքից դուրս կբերեր: Բայց լավ է, որ այդպես չէ, վնասվածքը վտանգավոր չի: Նա ընդամենը 20 օր բաց կթողնի եւ դա շատ լավ է, մանավանդ, նրա տարիքում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ