Լրահոս
Օրվա լրահոսը

Ասոցացման համաձայնագրից հետ կանգնելը «խփում» է կրթական ռեֆորմին

Սեպտեմբեր 09,2013 14:00

Aravot.am-ը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանից հետաքրքրվեց՝ Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխության՝ Մաքսային միություն մտնելու եւ Արեւելյան գործընկերության տապալման համատեքստում ինչպե՞ս է պատկերացնում Բոլոնյան ռեֆորմի իրականացումը Հայաստանում:

«Իսկապես դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս կարող է մեկ` առանձին վերցրած ոլորտում բարեհաջող բարեփոխում ընթանալ, եթե երկրի քաղաքական կուրսը կտրուկ փոխվում է: Արդեն իսկ հնչեցին կարծիքներ, որ դա նախ եւ առաջ նշանակում է միավորում՝ արժեքային համակարգում, եւ Բոլոնիայի գործընթացը, որը բնորոշ է եվրոպական ժողովրդական արժեքային համակարգ ունեցող երկրներին, այդպիսով սկզբունքորեն կանգնում է մեծ հարցականի տակ»,-ասաց պարոն Ամիրյանը:

Նա հավելեց, որ իրենց հիմնադրամը ապահովել էր բարեփոխման տեխնիկական կողմը, կանոնակարգման գործիքները. «Մտածում էինք, որ ցանկությունների մակարդակում գոնե փոխենք մեր կրթական համակարգը որպես Եվրոպական մեծ ընտանիքի անդամ, մինչդեռ պարզվում է, որ տեխնիկական, ֆորմալ, փաստաթղթային մասի ապահովումը դեռեւս ռեֆորմի իրականացման վստահելի գրավական չէ …Ստացվում է՝ արժեքային համակարգում մեր պետության կուրսը փոխվում է, եւ այն ամենը, ինչ հռչակում էր Բոլոնիան, հայտնվում է մեծ հարցականի տակ»:

Դավիթ Ամիրյանի ձեւակերպմամբ, կրթության համակարգը նույնիսկ ամենադեմոկրատական երկրներում ամենապահպանողականն է, այն նորությունները ոչ միանգամից ընդունող համակարգ է. «Մենք սա էլ հաշվի առնելով պետք է հասկանանք, որ ժամանակի լուրջ խնդիր ունենք, եւ Ասոցացման համաձայնագրից հետ կանգնելն արդեն իսկ բերում է պահպանողականության կրկնապատկման ու պետական պաշտոնական քաղաքական հայտարարությամբ ընդհանուր ռեֆորմի իրականացումը դնում է կասկածի տակ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Կրթական բարեփոխումների իրականացման խոչընդոտների եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի պատվերով արված «Բարձրագույն կրթությունն այսօր Հայաստանում» զեկույցի մանրամասների մասին տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30