Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արաս Օզբիլիսի խաղալ-չխաղալու հարցը կպարզվի այսօր

Սեպտեմբեր 09,2013 13:57

 Խոսելով վաղը Դանիայի ընտրանու հետ կայանալիք հանդիպման նախապատրաստության ընթացքի մասին՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարեց. «Չեխիայի հետ ծանր խաղից հետո արվում է ամեն բան, որպեսզի տղաները նորմալ վերականգնվեն: Նրանք թեթեւ մարզումներ են անցկացնում: Սակայն բաց մնացած դեռ մի հարց կա. հայտնի չէ, թե Արաս Օզբիլիսը վաղը կմասնակցի՞ խաղին: Նա մրսածության եւ սննդի թունավորվածության խնդիր ուներ: Այսօր նա նորից հետազոտվել է: Մինչեւ երեկո պատասխանները կունենանք: Հուսով եմ, որ լավ կլինի, քանի որ առանց այդ էլ մեր կորուստներն, ինչպես գիտեք, շատ են»:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30