Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բացահայտում՝ Սուրիկ Խաչատրյանի ածելիի հետքերի եւ պողպատյա ճոպանով արցախցու աչքը թափելու մասին

Սեպտեմբեր 09,2013 13:20

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնում են եւ կալանքից նրանց ազատում:

ՀՀ պետական իշխանության այդ որոշումից հետո Գորիսի՝ 1992-94 թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն իր պարտքն է համարում այսօրվանից սկսած պարզապես մերկացնել իր խոսքերով՝ «տխրահռչակ Լիսկայի արտասովոր ոճրագործ ընթացքը եւ այդ ուղղությամբ ՀՀ բարձրագույն իշխանավորների, իրավական համակարգի ղեկավարների ոչ միայն հանցավոր անգործությունը, այլեւ ուղղակի մեղսակցությունը»:

Պարոն Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում սկսում է բացահայտումների նոր շարք՝ կապված Սուրիկ Խաչատրյանի «հանցավոր» մանկության, պատանեկության եւ առհասարակ կենսագրության հետ. «Այսօրվանից սկսում եմ մեր ժամանակի հակահերոս Լիսկայի կենսագրության դրվագների հրապարակումների շարքը, որոնցում ավելի մանրամասն ներկայացնելու եմ նրա ոչ միայն հանրահայտ հանցագործությունները, այլեւ դեռեւս անհայտ այլ ոճիրները:

Այսպես, Սուրիկ Խաչատրյանը ծնվել է 1956-ին՝ Գորիսի «Ավանգարդ» կոլտնտեսության անասնապահի ընտանիքում: Մի քանի տարի ծայրահեղ առաջադիմությամբ ուսանել է Գորիսի 8-ամյա, ապա թիվ 3 միջնակարգ դպրոցում:

Մանկուց նկատելի առանձնակի ճարպկությունը ծնողները ծառայեցրել են հանրային կաթնամթերքի ամենօրյա գողությանը, ինչը իրենց ձիուն բարձած՝ սար ու ձորերով տեղափոխում էր տուն: Այնպես որ, 10 տարեկանից նա եղել է հակախորհրդային «պայքարի» առաջամարտիկ:

Հայրս՝ «Ավանգարդ» սովխոզի գյուղատնտես, կուսակցական  կոմիտեի քարտուղար Վաղարշակ Հարությունյանը հաճախ էր իր վրդովմունքն արտահայտում այդ տհաճ երեւույթի առթիվ, անգամ Սուրիկի ծնողների հետ ունեցել է ֆիզիկական բախումներ:

Դեռ 16-ը չբոլորած՝ 1972-ին, Սուրիկ Խաչատրյանը թալանում է դպրոցի բուֆետը, ինչի համար ձերբակալվում, դատապարտվում, ազատազրկվում եւ պատիժը կրում է անչափահասների գաղութում: Այդ հանցանքի համար հեռացվել է դպրոցից:

Կալանավայրում էլ վաստակել է Լիսկա (ամենախորամանկ աղվես) մականունը:

Պատիժը կրելուց հետո ծառայել է Խորհրդային բանակում, այնուհետեւ աշխատանքի է անցել Գորիսի ավտոնորոգման գործարանում՝ իբրեւ ավտոմեխանիկի աշակերտ:

Որոշ ժամանակ անց պողպատյա ճոպանով (տռոսով) հարվածել է Գորիսում կրթություն ստացող արցախցի Կարմեն Առուստամյանին, թափել նրա աչքը եւ զրկել մեկ աչքի տեսողությունից: Չարամիտ խուլիգանության մեղադրանքով դատապարտվում եւ ազատազրկվում է երկրորդ անգամ: Պատիժը կրել է մի քանի կալանավայրերում:

Չարամիտ խուլիգանության մեղադրանքով դատապարտվել եւ ազատազրկվել է եւս մեկ անգամ:

Կարճ ժամկետում վաստակել է արյունարբուի համբավ:

Գորիսում բնակվում են մարդիկ, որոնց դեմքերին մինչ այսօր էլ արտահայտված են Լիսկայի ածելիի եւ այլ գործիքների առաջացրած վերքերի ընդգծված սպիները»:

Շարունակությունը՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Այսօր 21-րդ դարն է, լիսկան եթե նույնիսկ հանցավոր անցյալ էլ չունենար նա կիսագրագետ հասարակության լայն մասսայի հետ աշխատելու իրավական և բարոյական իրավունք չուներ, թե մարզպետի համար բարձրագույն կրթությունն ու բարոյական նկարագիրը պարտադիր չէ, միայն մի քանի աստիճան ցածր շարքային աշխատողների համար է բարձրագույն կրթությւնն ու լեզուների իմացությունը պարտադիր: Իրավական ըպետություն Հայաստանը չի դառնա, քանի դեռ իշխանության ամենաբարձր մակարդակով հովանավորում են լիսկաներին և վստահում պետության կառավարման օղակները:Իսկ ահա Քեմբրիջի համալսարանի մագիստրոս, /Լույս հիմնադրամի միջոցներով/, համալսարանի անվանակար կրթաթոշակառու, Արմավիրի մարզի քննչական բաժինը 17.04.2013թ. ձերբակալել, ապա կալանավորել է Արամ Մուղալյանին ու նրա 3 ընկերներին՝ ցանկանալով նրանց վերագրել Նորապատ գյուղում 1 տարի առաջ անհայտ անձանց կողմից վառված դեզի չբացահայտված գործը: Նախաքննությամբ դա չի ստացվել (ի դեպ, իրական դեզ վառողները մինչ այսօր էլ չեն գտնվել և ազատության մեջ են): Տղաներին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելն արդարացնելու նպատակով կազմվել է մի այլ սցենար: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իբրև գյուղից դուրս` ամայի վայրում, այրել են գետնին թափված ոչ պիտանի հարդը (ոչ թե դեզը), որի հետևանքով տեղ-տեղ խանձվել է շան մազը և ծխահարվել մոտ 30 կապ խոտ` 36.000 (երեսունվեց հազար) դրամ արժողությամբ:Այս կեղծիքներով Արմավիրի մարզի դատախազությունը և քննչական բաժինը ձգտում են հիմնավորել իրենց մեղադրանքը և կալանքի անտրամաբանական որոշումը, Սեպտեմբերի 2-ից տղաները հացադուլի մեջ են…. ահա Հայաստանի արդարադատությունը…
    Արամի հանցանքը նրանում է , որ վերադարձել է Հայաստան, քանի որ նրա մարդկային որակը չի համապատասխանում իշխանության անհրաժեշտ չափանիշներին…….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30