Ինդոնեզիայի Բալի կղզում բացվել է ավանդական «Միսս աշխարհ» 63-րդ միջազգային մրցույթը: Մասնակցում է 131 երկրի ներկայացուցիչ:
Նախապես ենթադրվում էր, որ մրցույթը կանցնի մայրաքաղաք Ջակարտայում, սակայն, մահմեդական բնակչությունը պնդել է, որ մրցույթը հակասում է շարիաթի օրենքներին: Բալի կղզին Ինդոնեզիայում միակ տեղն է, որտեղ բնակչության մեծամասնությունը հինդուզիմ է դավանում: