Պենտագոնը ծրագրում է ավելի լայնածավալ հարձակում իրականացնել ընդդեմ Սիրիայի, քան ենթադրվում էր նախապես, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Աղբյուրի համաձայն, հարձակումը սկսելու են ռազմաօդանավերը` իրականացնելով հրթիռային ծանր հարվածներ, որից հետո սկսվելու են գրոհներ այն թիրախների ուղղությամբ, որոնք դուրս էին մնացել ընտրված թիրախների նախնական ցուցակից:
«Լոս Անջելես Թայմս»-ին բարձրաստիճան երկու սպաներ ասել են, որ Սպիտակ տունը խնդրել է ներկայացնել նախապես տրված 50 թիրախներից բացի եւս մի շարք թիրախների մասին տեղեկություններ:
Հարձակումները սկսվելու են մի քանի համազարկով, որից հետո սկսվելու է դրանց գնահատումը: Այս ամենն իրականացվելու է 72 ժամվա ընթացքում, ասել են սպաները:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Սիրիայի նկատմամբ ընդունված վերջնական որոշման մասին նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը հանդես է գալու հատուկ ուղերձով: