Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ ժամը 20:00 -ի սահմաններում Վարդենիս-Երեւան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, Տորֆավան գյուղի վարչական տարածքի մոտ, բախվել են Գազել մակնիշի 64 ՍՍ 043 համարանիշի, Կամազ մակնիշի 34 ՍV 522 համարանիշի եւ Գազ 31105 մակնիշի 32 ՕԼ 485 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 1 հոգի մահացել է, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու փրկարարները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` Կամազը հաշվառված է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ Գևորգ Մարգարյանի անվամբ, Գազ 31105-ը` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Կարեն Խաչատրյանի: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ մահացած անձանց ինքնությունը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած այլ վթարի արդյունքում զոհվել է երկու զինծառայող: