Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըմբշամարտը վերադարձավ օլիմպիական խաղեր

Սեպտեմբեր 08,2013 22:36

Այն բանից հետո, երբ այս տարվա փետրվարին ՄՕԿ-ի գործկոմն առաջարկեց ըմբշամարտը հանել օլիմպիական խաղերի ծրագրից, ՖԻԼԱ-ում արմատական բարեփոխումներ սկսեցին կատարել:

Փոխվեց նախագահը, փոփոխություններ մտցվեցին կանոնների մեջ, որոնք ոչ միայն դիտարժան դարձրին ըմբշամարտը, այլեւ հասկանալի թե մարզասերների, թե իրենց՝ ըմբիշների համար:

Ըմբշամարտի՝ 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրում մնալ-չմնալու հարցը վերջնականապես որոշվեց այսօր, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում ընթացող ՄՕԿ-ի 125-րդ համաժողովում:: Այդ իրավունքին հավակնում էին նաեւ սոֆթբոլ/բեյսբոլն ու սքվոշը: Քվեարկության առաջին իսկ փուլում որոշվեց, որ ըմբշամարտը վերադառնում է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ծրագիր:
 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30