Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի 17 տարեկանների չեմպիոն եւ լավագույն ծանրորդ

Սեպտեմբեր 08,2013 21:18

Կլայպեդայում այսօր ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի 15 եւ 17 տարեկանների առաջնությունը:

Եզրափակիչ օրը հայաստանցի գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 367 կգ արդյունքով նվաճեց 17 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը: էջմիածինցի մարզիկը  միեւնույն ժամանակ ճանաչվեց նաեւ առաջնության լավագույն ծանրորդ: Սիմոն Մարտիրոսյանն այս տարի նվաճել էր նաեւ իր տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նույն՝ +94 կգ քաշային կարգում մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Արեն Հարությունյանը, 305 կիլոգրամով 5-րդն է:

Այսօր մրցահարթակ մըավ նաեւ Տատթեւ Հակոբյանը, որը հանդես է գալիս 17 տարեկան աղջիկների 69 կգ քաշային կարգում: Տաթեւը երկամարտում բարձրացրեց 170 կիլոգրամ եւ ճանաչվեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Լրատվական կայքերի տարածած տեղեկատվության համաձայն, Հայաստանի 17 տարեկան տղաների հավաքականը թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30