Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում քաղաքապետ էին ընտրում: Քվեարկությունն արդեն ավարտվել է: Ըստ ռուսական լրատվամիջոցների տարածած exit-poll հարցման արդյունքների, 53 տոկոս է ստացել գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նրա ամենամոտ մրցակիցը Ալեքսեյ Նավալնին է` 32 տոկոս: Մյուս թեկնածուները ստացել են 10 տոկոսից քիչ ձայն:
Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Վադիմ Սոլովեւը, սակայն հայտարարել է, որ ընտրատեղամասերում 67 հազար դիտորդ են ունեցել, որոնց զեկույցների հիման վրա ընտրախախտումների վերաբերյալ 7 հազար բողոք են ներկայացրել: