Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քաղաքացի Սուսաննա Հարությունյանին առաջադրված մեղադրանքի գործը:
Դատական տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Սուսաննա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 29-ին ժամը 12:00-ի սահմաններում իրենց տանը ճակատային պատի տակից հավաքել է տարբեր տեսակի թղթեր, դրանք լցրել պատի տակ եւ որպես աղբ այրել է, որի հետեւանքով անզգուշությամբ ոչնչացրել է իրենց հարեւանությամբ բնակվող Ռաֆիկ Գեւորգյանին պատկանող Երեւանի Նոր-Խարբերդ Ա/Ը 27 փողոցի 10 տան տանիքը` նրան անզգուշությամբ պատճառելով խոշոր չափերի` 740000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Սուսաննա Հարությունյանտ ստորագրություն է տվել չբացակայելու մասին: