Shamshyan.com-ի տարածած տեղեկության հիման վրա տեղեկացրել ենք, որ ժամը 06:00-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 32 ՕՏ 479 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Լճափ գյուղի խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտամիջում գտնվող ժայռաբեկորների վրա: Վթարի հետեանքով տեղում 2 հոգի մահացել են, իսկ 51-ամյա Զավեն Հակոբյանը եւ 25-ամյա Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Կայքը նոր մանրամասներ է հաղորդում: Վթարի հետեւանքով տեղում մահացել են Երեւանի Նոր Արեշ 24/42 հասցեի բնակիչ 18-ամյա Ռուբեն Բաղյանը եւ Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի 142/38 հասցեի բնակիչ 19-ամյա Գեւորգ Հովհաննիսյանը, իսկ վարորդ Զ. Հակոբյանն ու նրա ուղեւոր, Ծովագյուղի բնակիչ 25-ամյա Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
ոչ թե Ծովագյուղ, այլ Ծովակ, մի անգամ ճշտեք անունները, նոր հրապարակեք, ամոթ է