Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Մարգարյանի հոր մոտ արձանագրվել է իշեմիկ ինսուլտ

Սեպտեմբեր 08,2013 19:12

Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հոր՝  ինքնասպանության փորձ կատարած 65-ամյա Արտուշ Մարգարյանի վիճակը համեմատաբար կայունացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնել է  «Մալաթիա» բ/կ-ի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:

Բժշկի խոսքով` Արտուշ Մարգարյանը կարող է ինքնուրույն շնչել, անգամ ջուր կուլ տալ, արհեստական շնչառության ապարատը անջատվել է: Նրա գիտակցությունը սկսել է վերականգնվել, բայց դեռ խոսք հասկանալ, վերարտադրել չի կարող:

«Որպես հետեւանք ծանր շոկային վիճակի նրա մոտ արձանագրվել է իշեմիկ ինսուլտ, ինչի պատճառով էլ գիտակցությունը մասնակի է վերականգնվել, այսինքն` բացել է աչքերը, նայում է, ռեակցիաներ կան, բայց բանական շփում` խոսք հասկանալ, վերարտադրել, վերադարձնել, չի կարող: Շոկը ազդել է արյան շրջանառության վրա, ինչի հետեւանքով ուղեղի թերսնցում է եղել»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Բժիշկը նշել է, որ նման բարդություններ լինում են տարբեր շոկային վիճակներից հետո, դրանք արագ չեն շտկվում եւ կարող են վերականգնվել միայն մասամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30