Սերժ Սարգսյանն, ըստ երեւույթին, փորձում է կրկնել վաղուց փորձված հնարքները, երբ ինքն անձամբ փորձում էր հնարավորինս քիչ հակադրվել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հիմնականում այդ բանն անել տարբեր մարգինալացված ուժերի ձեռքով` դհոլ Արտաշի, Վազգեն Մանուկյանի, Արամ Գասպարի Սարգսյանի, բաբուխանյան-մաբուխանյանների, ԱԽՔերի միջոցով, որոնց ընդհանուր հրամանատար էր նշանակվել Ռոբերտ Քոչարյանը, ով իր նախագահական այդ շրջանի գործունեության իմաստը դարձրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին «մերկացնելը», գրում է 1in.am-ը:
Ըստ աղբյուրի, սակայն, ինչպես փորձը ցույց տվեց, Սերժ Սարգսյանին դա ոչ միայն հաջողություն չբերեց, այլ կատարյալ տապալման ենթարկեց իշխանական ամբողջ համակարգը եւ ըստ էության պայթեցրեց քաղաքական դաշտի ընդդիմություն կոչվող այն փուչիկը, որը գերակա էր մինչեւ 2007 թվականի աշուն:
Այդ ամենով հանդերձ` ներկայումս, երբ հասարակության հետ անկեղծ խոսելուց բացի ուրիշ ոչինչ հարկավոր չէ, խիստ տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանը վերստին փորձում է դիմել տապալված, ձախողված, կատարելապես սպառված ուժերին եւ մեթոդաբանությանը` փորձելով այդ անարգված մարդկանց միջոցով հասարակության համոզել սեպտեմբերի 3-ի`Մաքսային միության միանալու հայտնի որոշման արդարացիությունը: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի հաշվարկն այն է, որ սեւ գործը հանձնարարելով մարգինալներին` ինքը կմնա հանդուրժողության պատվանդանին կանգնած եւ այդ կերպի մեջ կփորձի վայելել հասարակության համակրանքը եւ հասկացողությունը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում
մի հատ ձեև էս “մեկնաբանությունը” տպեք, տարեք ասենք թող ձեր հարևանը կարդա, ու լսեք թե ինչ ա ասելու ձեզ…