Հենվելով [email protected] էլեկտրոնային հասցեից ստացված նամակի վրա գրել էինք, որ ավտովթարի է ենթարկվել երիտասարդ ակտիվիստ, հասարակական գործիչ` Մելինե Յավրյանը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, վիճակը ծանր է: Կատարվում է քննություն:
Մեր ոչ մի աղբյուր սակայն, չի հաստատում լուրը: Ավելին` նյութի մի մեկնաբանություն պարզաբանում է «Մեր խմբագրությունը նոր կապնվեց հասարակական գործիչ Մելինե Յավրյանի հետ,երիտասարդ գործչի տեղեկացմամբ ոչ մի ավտովթար տեղի չի ունեցել,Մելինեն առողջ է եւ նրա կյանքին, ոչ մի վտանգ չի սպառնում»: