Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրազդանի քաղաքապետը «փորում է» Կովալենկո Շահգալդյանի եւ Սասուն Միքայելյանի խնամու «տակը»

Սեպտեմբեր 08,2013 18:40

Թեեւ «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրապարակայնորեն հերքել էր Կոտայքի մարզպետ դառնալու իր հավակնությունների մասին, սակայն, Aravot.am-ի տեղեկություններով, Արամ Դանիելյանի հրապարակային հայտարարությունները եւ գործնական քայլերն էականորեն տարբերվում են: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Արամ Դանիելյանը որոշել է խորամանկել եւ, ինչպես ասում են`«մեկ կրակոցով երկու նապաստակ խփել»:

Նա ցանկություն ունի տիրանալ մարզի Կաքավաձոր համայնքում գտնվող հանքին: Վերջինիս սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական եւ նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի խնամին է` մարզի «Ճանշինի» ղեկավար Օնիկ Բաղդասարյանը: Դանիելյանը ցանկանում է խժդժություններ հրահրել Կաքավաձորում, դա վերածել Կոտայքի երկարամյա  մարզպետ Կովալենկո Շահգալդյանի դեմ ուղղված բողոքի ակցիաների ու հասնել իր ցանկալի արդյունքին` ստանձնել Կոտայքի մարզպետի պաշտոնը, նաեւ դառնալ Կաքավաձորի հանքի սեփականատեր:

Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ»-ի` այս օրերին Արամ Դանիելյանն անգամ «ծանոթներ» է փնտրում ՀՀԿ «վերնախավի» հետ հանդիպելու եւ իր ցանկության մասին հայտնելու համար: Տեղեկություններ կան, որ Դանիելյանը այժմ ցանկանում է հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ դրա համար ամեն քայլի դիմում է, սակայն մինչեւ այսօր նրա ջանքերն ապարդյուն են անցել:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30