«Արդար լրատվություն»՝ [email protected] հասցեից ստացել ենք հետեւյալ հաղորդագրությունը. «Ավտովթարի է ենթարկվել երիտասարդ ակտիվիստ, հասարակական գործիչ` Մելինե Յավրյանը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, վիճակը ծանր է: Կատարվում է քննություն»
Ավելի ուշ News.am-ը կապ էր հաստատել ակտիվիստուհու հետ, որը հերքել էր այդ լուրը՝ հավաստիացնելով, որ ինքը իրեն լավ է զգում, եւ ոչ մի ավտովթար էլ տեղի չի ունեցել: Նա վերջին երեք օրերին անգամ տնից դուրս չի եկել:
Մելինեի կարծիքով՝ այս լուրի տարածումը ուղղակի սադրանքի նոր ձեւ է. «Դե տղաների հետապնդում են ու ծեծում, իսկ աղջիկներին էլ երեւի այս ձեւով են ուզում վախեցնել»:
Այն մասին, որ ինքը ավտովթարի է ենթարկվել, Մելինեն իմացել է ընկերներից. «Զանգում էին վախեցած ու հարցնում, թե ինչպես եմ ինձ զգում: Մարդիկ էլ կան ցավակցական նամակներ են գրում»:
Կարդացեք նաև
Մելինեն կասկածներ ունի, որ սա գուցե նախազգուշացում է, սակայն վստահեցնում է, որ դա իրեն չի վախեցնում ու ինքը չի դադարեցնելու հասարակական ակտիվ գործունեությունը:
Aravot.am-ը ներողություն է խնդրում ապատեղեկատվության տարածմանը նպաստելու համար:
https://txtakic.blogspot.com/2013/09/blog-post.html
Մեր խմբագրությունը նոր կապնվեց հասարակական գործիչ Մելինե Յավրյանի հետ,երիտասարդ գործչի տեղեկացմամբ ոչ մի ավտովթար տեղի չի ունեցել,Մելինեն առողջ է և նրա կյանքին,ոչ մի վտանգ չի սպառնում: