ԱՄՆ Արկանզաս նահանգի Փայն-Բլաֆֆ քաղաքում ոստիկանները փոխհրաձգության ժամանակ սպանել են Մոնրո Իսադորին, որը…107 տարեկան է:
Ոստիկանները Իսադորի տան մոտ են եկել նրա հարազատներից մեկի կանչով: Վերջինս հայտնել է, որ Իսադորը դանակով հարձակվել է ընտանիքի անդամների վրա: Ոչ ոք չի տուժել, հարազատները հասցրել են հեռանալ տանից: Իսադորը սակայն մնացել է տանը եւ մերժել բանակցություն սկսելու ոստիկանության բոլոր առաջարկները: Սկսված փոխհրաձգությունը տեւել է մի քանի ժամ: Դեպքի վայր ժամանած հատուկ նշանակության ջոկատը չեզոքացրել է Իսադորին: Կատարվում է քննություն: