Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպասվում է 310 հազար տոննա ցորենի բերք

Սեպտեմբեր 08,2013 15:27

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թ.-ին հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են 17.8529 հեկտար նախորդ տարվա՝ 17.1816 հեկտարի փոխարեն:  Հնձվել է ցանքերի 92 %–ը, արտադրվել՝ 491 հազար տոննա համախառն բերք: Միջին բերքատվությունը 29.8 ց/հա է, նախորդ տարվա 26.5 ց/հա-ի դիմաց: Կանխատեսվում է, որ այս տարի հանրապետությունում կհավաքվի 530-535 հազար տոննա համախառն բերք, նախորդ տարվա 456.1 հազար տոննայի փոխարեն:

Այս տարի ցորենի ցանքատարածությունները կազմել են 99.708 հեկտար, նախորդ տարվա՝ 93.476 հեկտարի փոխարեն: Կատարված հաշվարկների համաձայն, այս տարի սպասվում է 305-310 հազար տոննա բերք, նախորդ տարվա 243.1 հազար տոննայի դիմաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30