Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Ռուսաստանը ի վիճակի է պատժել ԱՄՆ-ին եւ իր դաշնակիցներին»

Սեպտեմբեր 08,2013 15:04

Մաքսային միությունը չի խանգարի Հայաստան-Իրան հարաբերություններին սեպտեմբերի յոթին «Արմատ» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Զրույցի ընթացքում քաղաքագետը մեջբերեց ամերիկյան Գելափ ինստիտուտի անցկացրած հարցումները, ըստ որոնց հարցմանը մասնակցած Հայաստանի բնակչության ութսուն տոկոսից ավելին ուղղված է դեպի Ռուսաստան:

Քաղաքագետը անհիմն է համարում խոսակցությունները, թե Ռուսաստանը ճնշում է Հայաստանին, եւ համոզված է, որ Եվրամիությունը արդեն երեք տարի է, ինչ ճնշում է գործադրում. «Տարբեր մարդիկ սկսել են մեկնաբանել, թե իբր Ռուսաստանը մեզ պատժում է: Ճիշտն ասած, մի քիչ ծիծաղելի է. Ռուսաստանը, ինչպես սեպտեմբերի երեքին պարզվեց, ի վիճակի է  պատժել Ամերիկայի միացյալ նահանգներին եւ նրա դաշնակիցներին: Ես միշտ կարծել եմ, երբ որ Ռուսաստանի խելքն ու միտքը զբաղված է Ուկրաինայով, նա ոչ Հայաստան է տեսնում, ոչ Ադրբեջան»:

Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ կողմ է Մաքսային միությանը միանալուն, միայն սխալ է համարում նախագահ Սարգսյանի բնակչության կարծիքը հաշվի չառնելը. «Ինքը խաղացող է, պետք է հաշվի նստեր բնակչության կարծիքի հետ, նա ոչ թե ազգի կարծիքն է հաշվի առել, այլ խաղի օրենքները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30