Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի միջամտությունը ՀՀ միջազգային հարաբերությունների ձեւավորմանը Հելսինկյան եզրափակիչ որոշման խախտում է

Սեպտեմբեր 08,2013 14:49

Ռուսաստանի միջամտությունը ՀՀ միջազգային հարաբերությունների ձեւավորմանը Հելսինկյան եզրափակիչ որոշման խախտում է, 1in.am-ի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ (Լեհաստան), ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հետ հարաբերություններով զբաղվող պատվիրակության ղեկավար, «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Յաչեկ Սարյուշ Ուոլսկին՝ անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը եւ դրա կայացման հարցում Ռուսաստանի դերակատարությանը:

Նա նշել է, որ տխրել է՝ լսելով, որ Հայաստանը որոշում է կայացրել հօգուտ ՄՄ-ի: Քանի որ, նրա խոսքերով, այդ միությանն անդամակցությունն արգելում է Հայաստանին ԵՄ-ի հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիր, ինչպես նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիր՝ իր ներկայիս՝ բանակցված եւ ավարտված տեսքով:

«Ես հակված չեմ մտածել, որ սա ազատ որոշում էր, քանի որ Լեհաստանը երկար տարիներ կրել է ԽՍՀՄ-ի ճնշումները: Ես հիմնավորեցի եմ վերապահումը, թե ինչպես են որոշումները կայացվում: Իմ կարծիքով՝ ՌԴ միջամտությունը յուրաքանչյուր երկրի միջազգային հարաբերությունների կառուցմանը Հելսինկյան եզրափակիչ որոշման խախտում է»,- ընդգծել է ԵԽ պատգամավորը:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30