Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:22-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ սեպտեմբերի 7-ին ժամը 18.00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում կորել է ՀՀ քաղաքացի Հ. Մ. (ծնվ. 1997թ., ք. Ալավերդի):
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատուն, ԱԳՆ հերթապահը և Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդականը: