Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսանիք…1,5 դոլարով

Սեպտեմբեր 08,2013 13:54

Շոտլանդիայի Ինվերնեսս (Inverness) քաղաքի բնակիչներ Սիդ Իննեսն (Sid Innes) ու Ջորջինա Պորտեուսը (Georgina Porteous) աշխարհին ապացուցել են, որ հարսանիքի համար մեծ գումարներ պետք չեն: Նրանք իրենց հարսանիքի վրա ծախսել են մոտ 1,5 դոլար` մեկ ֆունտ սթեռլինգ: Նրանք հայտարարել են, որ խուսափել են անտեղի ծախսերից:

Պսակադրությունն իրականացրել է աղջկա մայրը, որը ծառայում է տեղի եկեղեցում: Գումար չեն ծախսել: Հարսանեկան տորթն ու լուսանկարները իր վրա է վերցրել աղջկան մորաքույրը` զույգը գումար չի ծախսել: Մատանիները պատրաստել է աղջիկը` այգում գտած եղջերուի կոտոշներից` գումար չեն ծախսել: Աղջկա հայրը երաժիշտ է եւ սիրով նվագել է  տոնական միջոցառման ժամանակ` գումար չեն ծախսել: Հարսանիքի համար ընտրվել էր տղայի տան մի սենյակ եւ հյուրերին ասվել էր, որ յուրաքանչյուրը կարող է բերել իր սիրած խմիչքն ու ճաշատեսակը: Զույգը գումար չի ծախսել: Տղան հագել էր մի քանի տարի առաջ գնած կոստյումը, աղջիկը` համացանցում 1,5 դոլարով գնած հարսանեկան զգեստը: Տղան աղջկան է նվիրել իր  այգուց հավաքած ծաղիկներ` գումար չի ծախսել:

Զույգը որոշել է մեղրամիսն անցկացնել Գերմանիայում, ուր ազգականներ ունի: Հույս ունեն, որ կհաջողեն կրճատել շատ ծախսեր:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30