Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուսոր»՝ ի տես արտասահմանցի զբոսաշրջիկների

Սեպտեմբեր 08,2013 12:42

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, Կիրանց-Ոսկեպար  շրջանցիկ հատվածում, Ոսկեպարի գյուղի բարձունքում,  ճանապարհի  եզրին  աղբակույտ է: Դրա   վերաբերյալ  ռուսերեն լեզվով ցուցանակը «օրինականացնում է» աղբավայրը: Այդ տարածքում մշտապես կանգ են առնում,  դեմ-դիմաց գտնվող  Ջողազի ջրամբարի, Գվարզին եւ Փայտասար  լեռների գեղեցիկ պատկերները լուսանկարում արտասահմանցի զբոսաշրջիկները:  Նրանք նաեւ աղբավայրն են լուսանկարում:

Զբոսաշրջությունը Տավուշի մարզի զարգացման գերակա ուղղություններից է:  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզխորհրդի նիստերում բազմաթիվ անգամ  մարզպետարանի աշխատակիցներին, համայնքների ղեկավարներին հանձնարարական  է տվել միջպետական ճանապարհի եզրին գտնվող աղբավայրերը վերացնելու համար, սակայն  դրանք  այդպես էլ չեն վերացվում:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե աղբի քանակով գնահատական տանք ողջ մարդկությանը, ապա համոզված եմ, որ մեր ժաղովուրդը իրոք կհամարվի՝ ամենատաղանդավոր ժողովրդներից մեկը:

  2. Հարութ says:

    Իսկ գուցե արժեր հարցնել, թե ցուցանակն ինչու՞ է տեղադրվել։ Մինչ ցուցանակի տեղադրելը այդ հարգարժան արտասահմանցի ու հայ զբոսաշրջիկներն այդ ,,մուսոր,, կոչվող աղբը թափում էին հուշաղբյուրի ներսում․․․ Բայց ոչ-ոք դա չէր նկատում։ Ցուցանակ դրվեց, ցուցանակի մոտ էլ փոս փորվեց աղբի համար և հիմա էլ հուշաղբյուր կառուցող մարդը այդ զբոսաշրջիկ կոչվածներին պիտի անձամբ բացատրե՞ր, որ աղբը լցնեն փոսի մեջ, այլ ոչ թե ուր պատահի․․․
    Իսկ գուցե պետք է արգելե՞լ հուշաղբյուր կառուցելը, որովհետև զբոսաշրջիկներն ու մնացած այցելուները ոչ միայն նման հասարակական հանգստի վայրերից օգտվել չգիտեն, այլ նաև սիրում են ուրիշների գործերի մեջ միայն վատը տեսնել․․․
    Երևի ավելի ճիշտ կլինի նոր ցուցանակ տեղադրել այսպիսի վերտառությամթ՝ ,,Ձեր աղբը տարեք ձեզ հետ, որովհետև այն հուշաղբյուրում չի աճում, այլ դուք եք ստեղծում,,․․․

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30